Բրյուսելյան հանդիպումից առաջ զանգահարեցի Իլհամ Ալիևին․ Շառլ Միշել

Մանրամասներ
շառլ միշել ալիև

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Բրյուսելյան հանդիպմանն ընդառաջ զանգահարեցի Ադրբեջանի նախագահ Ալիևին, նրան փոխանցեցի ԵՄ հավատարմությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Վերահաստատեցի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև սահմանների սահմանազատման ուղղությամբ առաջընթացի անհրաժեշտությունը:

Ընդգծեցի նաև ԼՂ հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման անհրաժեշտությունը նաև երկարաժամկետ ապագայում»,- գրել է Միշելը: