Ալիևի պահվածքը գոնե բացատրություն ունի, իսկ էս հրճվողներինը ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ՝ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով

Մանրամասներ
լևոն

Ովքեր հրճվում են Ռուբեն Վարդանյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Լեւոն Մնացականյանի եւ Դավիթ Մանուկյանի ձերբակալություններով, ազգային տարրական արժանապատվությունից զուրկ մարդիկ են:

Գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Ձերբակալվածների մասին ինչ կարծիք կամ նրանց հետ ինչ տարաձայնություն էլ ունենան, այդ արգահատելի չարախնդությամբ դրանք համերաշխ են դառնում Ալիեւի կառուցած եւ համակարգային հայատյացության վրա հիմնված ադրբեջանական պետության հետ:

Ալիեւի նման մանրոգի պահվածքի միակ նպատակն է կոտրել հայերի ոգին անգամ այն բանից հետո, երբ Արցախի հայերը Ադրբեջանի համար էլ որեւէ խնդիր չեն ստեղծում: Միայն այդ քայլն առանձին վերցրած՝ ցույց է տալիս, որ Ալիեւը հայերի հետ խաղաղության մասին անգամ չի էլ մտածում:

Բայց Ալիեւի պահվածքը գոնե բացատրություն ունի: Իսկ էս հրճվողներինը ինչո՞վ կարելի է բացատրել, եթե ոչ՝ Ադրբեջանի կողմից հավաքագրված լինելու հանգամանքով»,- գրել է Զուրաբյանը: