Վիտալի Բալասանյանը Հայաստանում է

Մանրամասներ
վիտալի

Արցախից հեռացել է նաև ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Ըստ շրջանառվող լուրերի, Բալասանյանը Հայաստան է մուտք գործել մոտ երկու օր առաջ, չնայած իր իսկ պնդումներին, որ չի պատրաստվում լքել Արցախը:

Հիշեցնենք, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին, հերքել էր շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբրև, ադրբեջանական կողմն իրեն ձերբակալել է Հակարիի կամուրջն անցնելիս։

«Ես Արցախում եմ, ուրեմն՝ հասցես գրեք՝  քաղաք Ասկերան, Դանիելյան փողոց 29։

Ես այստեղ եմ, Արցախից չեմ էլ փորձել դուրս գալ»,- փոխանցել էր Բալասանյանը՝ պնդելով, որ չի պատրաստվում Արցախից դուրս գալ։