Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ

Մանրամասներ
արայիկ ջալալ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի  և հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Ալիևի, Արայիկ Հարությունյանի և Ջալալ Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Գյանջայի խաղաղ բնակչության վրա հրթիռակոծությունների և 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակիչների սպանությունների հետ կապված»։

Նա հայտնել է, որ միջազգային հետախուզում էր հայտարարվել նաև Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի նկատմամբ, որը գերեվարվել և ձերբակալվել է  ադրբեջանցիների կողմից։