Արցախում իրավիճակը ծայրահեղ ծանր է․ համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով

Մանրամասներ
տիգրան աբրահամյան

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Արցախում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Եվլախում ռուսների միջնորդությամբ արցախցիների ու ադրբեջանցիների հանդիպումը կարելի է գնահատել որպես կողմերի դիրքորոշումների փոխանակում, որտեղ որևէ հարցում գրավոր որևէ արձանագրում չկա:

Ստեղծված բարդ իրավիճակում Արցախի պետական համակարգն ու ինստիտուտները խիստ խափանումներով են գործում, որովհետև ստեղծվածը զուտ հետպատերազմյան իրադրություն չէ:

Հայաստանյան իշխանությունների կործանարար քաղաքական կուրսն ու ադրբեջանական ագրեսիվ գործողություններն արցախցիներին փաստի առաջ են կանգնեցրել` խիստ սահմանափակելով շարժի ու գործելու հնարավորությունները:

Առհասարակ Ադրբեջանի խիստ սպառնալիքների, ճնշումների և ուժի կիրառման վտանգի պայմաններում Արցախում համակարգը կոլափսի եզրին է` իր բոլոր ծանր հետևանքներով»: