Ձերբակալվել և բերման են ենթարկվել հայուրավոր քաղաքացիներ. Իշխան Սաղաթելյան

Մանրամասներ
բերման

«Հայաստան» խմբացկության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․

«Այս պահին ոստիկանությունը բիրտ և անհամաչափ ուժ է կիրառում փողոցում ակցիաներ իրականացնող քաղաքացիների նկատմամբ։

Ձերբակալվել և բերման են ենթարկվել հայուրավոր քաղաքացիներ։

ՀՀ ոստիկանությունը՝ ոստիկանապետից մինչև շարքային կատարող, իրենց գործունեությամբ նպաստում և հանցակից են դառնում Նիկոլի և Ալիևի ցեղասպան գործունեությանը։ Սա այլևս հանցակցություն է ցեղասպանությանը։

Դուք այլևս չեք ծառայում ՀՀ-ին, այլ կատարում եք թրքահպատակ իշխանությունների ապօրինի որոշումները, որի համար պատասխան եք տալու։

Հ․Գ. Փաստաբանները և ՀՀ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները այցելում են ոստիկանական բաժանմունքներ»։