Փաշինյանի որոշմամբ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից

Մանրամասներ
սարգիս հովհաննիսյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սարգիս Հովհաննիսյանն ազատվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթաակ անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 15.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Սարգիս Հովհաննիսյանին ազատել պետական պահպանության ծառայության պետի պաշտոնից:

2. Պետական պահպանության ծառայության պետի պարտականությունների կատարումը վերապահել պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Արթուր Գասպարյանին»,- նշված է որոշման մեջ։

Նշենք, որ Սարգիս Հովհաննիսյանը այս տարվա ապրիլի 28-ին էր նշանակվել  ՀՀ պետական պահպանության ծառայության պետ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ: