Ադրբեջանական կողմը զորք և զինտեխնիկա է կուտակում ՀՀ սահմանների երկայնքով. VIDEO

Մանրամասներ
ադրբեջան զորք

Վերջին օրերին առավել ակներև՝ ադրբեջանական կողմը զորք և զինտեխնիկա է կուտակում ՀՀ սահմանների երկայնքով:

Այդ մասին վկայող մեծաթիվ տեղեկություններ են հայտնվել համացանցում:

Առանձին օգտատերերի տարածած տեսագրություններում երևում է զինվորական շարասյուների և զինտեխնիկայի շարժ, կան նաև կադրեր զորահավաքից:

Պաշտոնական Բաքուն արձագանքեց մի փոքր ուշացումով՝ հիմնավորելով, թե Ադրբեջանում բանակը նոր ուսումնական տարին է սկսում:

Տեսանյութը՝ Արցախի Հանրային Հեռուստատեսության։