Եթե այսօր չսթափվենք, վաղն ուշ կլինի․ Ադրբեջանական ինքնաթիռն Իսրայելից զենքով 5-րդ անգամ մեկնել է Ադրբեջան․ Հրանտ Միքայելյան

Մանրամասներ
ադրբեջան

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել՝ գրելով.

«Ադրբեջանական Silk Way ավիաընկերության Իլ-76 օդանավը իսրայելի ավիաբազայում հերթական անգամ զենք է լիցքավորել ու թռչել ադրբեջան։

Նշենք, որ սա վերջին 5 օրվա ընթացքում արդեն 4-5-րդ թռիչքն է։

Այս անգամ զենքերն ուղղակիորեն առաքվել են Գանձակ (գյանջա), այլ ոչ թե բաքու։

*****ստանի զու-ն ակնհայտորեն սկսել են ավելի ակտիվ զենք տեղափոխել առաջնագիծ։ Ըստ մեր տեղեկությունների, այս պահին Գանձակում (գյանջա), զինտեխնիկայի և ռազմական ավիացիայի շատ մեծ շարժ կա։

Գրառումը չպետք է խուճապի մատնի ձեզ։ Հակառակը, նման գրառումները պետք է սթափեցնեն ազգին, ուշքի գալ է պետք։ Թշնամու հատուկ ծառայությունները 24/7 ռեժիմով մոնիթորինգ են անում մեր սոցցանցերը, հետո բերում ընդհանուր համագումարի և հանձնում գլխավոր շտաբին։

Թշնամու հարձակման ամենաբարենպաստ պայմանը մենք ինքներս ենք ստեղծում նախ մեր լացուկոծով, բանակին վարկաբեկող գրառումներով, որոշ հիմար գրառումներ (թշնամին ունի 200 զոհ, բաքուն գրավեցինք, Իսկանդերով դամբին խփեք արա, նավթամուղը խի չեք խփում և այլն...) տարածելով, խուճապի մատնվելով, թշնամու կողմից դաշտ նետված ապատեղեկատվությունը տարածելով, թշնամու կողմից Հայ Զինվորին ստորացնող գրառումների վրա հրճվելով և այն ամեն տեղ կիսվելով և որ ամենակարևորն է՝ իրար միս ուտելով, իրար անվստահություն հայտնելով, դիմադիր ու ընդդիմադիր խաղալով։

Ժամանակն է ծալել, մի կողմ դնել կուսակցական տոմսերը, կուսակցական դրոշներն ու հանդես գալ մեկ դրոշով՝ եռագույնով, Արցախն էլ։

Հավատացե՛ք, բոլոր հակահայ կուսակցական խաղերն ու դրանց պապաները վաղը փախչելու են կրեմլ։

Եթե այսօր չսթափվենք, վաղն ուշ կլինի»։