Փաստորեն Մարությանը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում. Ստեփան Դանիելյան

Մանրամասներ
նիկոլ հայկ մարության

Ուկրաինական Զելենսկու հայկական կլոնը հայտարարել է, որ ընտրություններից հետո ոչ ՔՊ-ին կմիանա, ոչ «նախկիններին»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Մայր Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներից է:

Նա նաեւ նշել է. «Չգիտեմ նախկիններ ասելով ում նկատի ունի, դա թողնենք իր երևակայությանն (կարծես թե նորերը մի ... են, ինքն էլ դրանց հպարտ ներկայացուցիչն է) ու փորձենք հասկանալ ասածի իմաստը:

Իմաստը հետևյալն է, եթե այնպես ստացվի, որ կոալիցիա կազմելու պահանջ առաջանա ընդդեմ ՔՊ-ի ու դրանով սկսվի իշխանափոխության ընթացքն, ապա ինքը դա կտապալի:

Հիմա սա քաղաքական լեզվով բացատրենք: Փաստորեն ինքը ՔՊ-ի համար ընդդիմադիր ձայներ փախցնող է աշխատում, որպեսզի թույլ չտա ՔՊ-ի տապալումը և ընտրությունների կրկնություն տեղի ունենա»։