Իրանն Ադրբեջանին ասել է, որ օտարների ներկայությունը տարածաշրջանում լարվածություն կստեղծի

Մանրամասներ
Բաղերի

Ընդհանուր սահմաններին խաղաղության և անվտանգության հաստատումը հնարավոր է միայն հարևան երկրների միասնականությամբ, իսկ օտարների ներկայությունը տարածաշրջանում լարվածություն և հակամարտություններ կառաջացնի։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մոհամմադ Բաղերին, տեղեկացնում է IRNA-ն։

Մոհամմադ Բաղերին և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել։

Բաղերին ասել է, որ երկու երկրների զինված ուժերի համագործակցության ու փոխհարաբերությունների  մակարդակը զարգանում է բոլոր ոլորտներում։

Նա նաև հայտարարել է Բաքվում համատեղ ռազմական հանձնաժողովին մասնակցելու Իսլամական Հանրապետության զինված ուժերի պատրաստակամության մասին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի հետ երկկողմ ռազմական և պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու երկրի պատրաստակամության մասին։ «Մենք Իրանը համարում ենք բարեկամ երկիր և ողջունում ենք Թեհրանի հետ պաշտպանական համագործակցությունը բոլոր ոլորտներում»,- հավելել է նախարարը։

Հասանովը Բաղերիին հրավիրել է  այցելել Բաքու։