«Հայկական զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այդ մեքենան ու կրակողին». Էդիկ Բաղդասարյան

Մանրամասներ

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը.

«ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ գիշերը անհայտ անձը ավտոմեքենայով եկել, կրակել է Կապանի օդակայանի ուղղությամբ ու հեռացել:

Ադրբեջանի իշխանություններին ԱԱԾ-ն «կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով և միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։

Եթե այս գիշեր էլ այդ «անհայտ» անձը գա, ԱԱԾ-ն նորից նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածելու: Ու որոշ ժամանակ հետո «անհայտը» այդ անձը ստիպելու է, որ օդակայանը չշահագործվի:

ԱԱԾ-ն գուցե չգիտի, որ այնտեղից կրակողը ադրբեջանական զինուժի զինվորական է, այնտեղ անհայտ անձ պարզապես չի կարող լինել:

Հայկական զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այդ մեքենան ու կրակողին:

Երբ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակել են ու վիրավորել աշխատողներին, մեր զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այն դիրքը, որտեղից կրակել են»: