Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին․ ԱԳՆ

Մանրամասներ

Արցախի հարցով ՄԱԿ-ի ԱԽ նիստը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։ Այս մասին Х-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանի պահանջով նախատեսվող Անվտանգության խորհրդի արտահերթ նիստին կարող եք հետևել առցանց՝ Երևանի ժամանակով ժամը 23:00-ին», - գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանն օգոստոսի 11-ին դիմում է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով ԱԽ արտակարգ նիստ գումարել՝ կապված Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման հետ։