«Եթե ասելիք ունեն, թող Փաշինյանին բերեն մեյդան». Անդրանիկ Թևանյան

Մանրամասներ

«Ես մանդատը վայր եմ դրել, որպեսզի ահազանգեմ այն մասին, որ՝ ժողովո՛ւրդ ջան, կապ չունի՝ ով ինչ մանդատ կունենա՝ պատգամավորի, ավագանու, մենք երկրի հետ կապված լրջագույն մարտահրավերներ ունենք, Արցախը կորցնում ենք, դրված է նաև Հայաստանի խնդիրը»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անդրանիկ Թևանյանը՝ հավելելով, որ իրենք նոր օրակարգով են հանդես գալու, որը հակադրվելու է իշխանության ձևական օրակարգին.

«Եթե ասելիք ունեն, թող Փաշինյանին բերեն մեյդան, շատ էր չէ՞ սիրում ասել՝ ժողովուրդն ինձ ընտրել է, խնդրեմ, թող գա, կապացուցեմ, որ ինքը ստախոս է ու անելիք չունի Կառավարությունում»,- հավելեց նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թևանյանը վայր է դնում պատգամավորի մանդատը, Երևանի ավագանու ընտրություններին կգլխավորի «Մայր Հայաստան» դաշինքը: