Մենք չենք կարող թույլ տալ հայ ժողովրդի գլխին երկրորդ ցեղասպանություն, բավական է, մենք դա տեսել ենք. Լևոն Տեր-Պետրոսյան. VIDEO

Մանրամասներ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից. «Եթե միջազգային հանրությունն ուզում է Ղարաբաղի հարցը լուծել՝ հարկադրելով պահպանել միջազգային արդի կարգը, այսինքն՝ պահպանել երկրների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, ապա նա՝ միջազգային հանրությունը, պարտավոր է լուծել Ղարաբաղի ֆիզիկական գոյության խնդիրը։

Կլուծի՞, ցույց կտա՞ մեզ այդպիսի մեխանիզմներ, մենք կհամոզվե՞նք, որ այլևս այս հարցը լուծված է, այդ ժամանակ մենք կարող է հարգենք աշխարհի կարգը։

Չի՛ լուծի։

Մենք չենք կարող ռիսկի դիմել։

Մենք չենք կարող թույլ տալ հայ ժողովրդի գլխին երկրորդ ցեղասպանություն, բավական է, մենք դա տեսել ենք:

Մենք չենք կարող հաշտվել այն մտքի հետ, որ աշխարհը նորից Հայաստանում որբանոցներ կբացի, ո՛չ , մենք դրանից կշտացել ենք»:

Հատված՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից, 30.08.1996թ.»: