Սերժ Սարգսյանից տարբեր վայրերում նստած բամբասում են որոշ նախկին գործիքներ, ովքեր դեմ առ դեմ աջն են համբուրում

Մանրամասներ

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սերժ Սարգսյանի մասին խոսում է մի «մարդ», ով իր կնոջն ու 1-2 տարեկան երեխային էր դուրս հանել տնից, իսկ երեխային, հոր փոխարեն, սովորական կոնֆետ գնում էր մի հատ նոր «խորթ հայր»:

Սերժ Սարգսյանի մասին խոսում է մի քոչարյանական դիմակ հագած, բայց իրականում Քոչարյանին տակից հարված հասցնող մի տիկին, ով պառակտելուց բացի որևէ այլ բան անել չի կարող:

Սերժ Սարգսյանից տարբեր վայրերում նստած բամբասում են որոշ նախկին գործիքներ, ովքեր դեմ առ դեմ աջն են համբուրում:

Սերժ Սարգսյանի մասին վայրահաչում է մի մեդիափորձագետ, ով ավելի շատ սապոգ համբուրող է, քան թե պատմական Հայրենիք սիրող:

Սերժ Սարգսյանն ունեցել է սխալներ իր կառավարման տարիներին, բայց որևէ մեկիդ չի ասել գնաք ամենաբարձր զռացող էշի ճակատը պաչեք:

Թող ամպագորգոռ չհնչի, բայց Սերժ Սարգսյանը ձեզ շատ ա, շատ-շատ:

Ձերը Նիկոլն ա, մեկ էլ իր ջրաղացին ջուր լցնող գործիչները:

Մեկ էլ աջակիցների մասին խոսելիս, լավ կանեք տարբեր հյուրանոցների համարները ստուգեք, կարող ա ձեր աջակիցներից շատ շատերին այնտեղ գտնեք:

Պարզապես ղուրբան եղեք ղուրբանատեղին, որ չի թողնում ավելի կոշտ ձեզ պատասխանենք, բայց դե դրա ժամանակն էլ է գալու. համբերությունն անսպառ չի»:

Տիգրան Վարդանյան