Տղամարդը վրաերթի է ենթարկել անցորդներին, այնուհետև սկսել դանակահարել նրանց․ կա 8 վիրավոր

Մանրամասներ

Իսրայելի Թել Ավիվ քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ վարորդը մեքենայով վրաերթի է ենթարկել անցորդներին։

Նա այնուհետև դուրս է եկել մեքենայից և սկսել դանակահարել մարդկանց։ Միջադեպի հետևանքով կա 8 վիրավոր։

Իսրայելի ոստիկանության խոսնակը միջադեպն անվանել է «ահաբեկչական հարձակում»։ Հաղորդվում է, որ վարորդը սպանվել է զինված քաղաքացու կողմից։

Վիրավորներից մեկը՝ 46-ամյա մի կին, գտնվում է ծանր վիճակում։