Թքելու համար Ռուսաստանում տուգանքներ են սահմանել

Մանրամասներ

Յարոսլավլի մարզը դարձել է Ռուսաստանում առաջին շրջանը, որը տուգանքներ է սահմանել հասարակական վայրում թքելու համար։ Այս մասին հայտարարել է Յարոսլավլի մարզի նահանգապետ Միխայիլ Էվրաևը, փոխանցում է РИА Новости-ն։

«Յարոսլավլի մարզն առաջինն էր երկրում և երրորդն է աշխարհում, որը պատասխանատվություն է սահմանել թքելու համար… Մենք առաջինն ենք երկրում, և մեզնից բացի աշխարհում միայն երկու երկրներ ունեն նման վարչական պատասխանատվություն՝ Սինգապուրը և Ղազախստանը։ Եվ հիմա երրորդ երկիր է հայտնվել՝ սա Ռուսաստանի Դաշնությունն է»,- ասել է Էվրաևը։

Տարածաշրջանային կառավարությունից գործակալությանը հայտնել են, որ հասարակական վայրում թքելու համար տուգանքի չափը կազմում է 1,5 հազար ռուբլի, իսկ կրկնակի խախտման դեպքում՝ 3 հազար ռուբլի։