Ադրբեջանը կրակ է բացել Սոթքի և Տրետուքի ուղղությամբ

Մանրամասներ

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ:

Հայկական կողմում տուժածներ չկան: