«Կա պնդում, թե Արցախն արդեն տված է». Մարտիրոսյան

Մանրամասներ

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեփական անգործությունը ինքնաարդարացնողների մոտ կա պնդում, թե Արցախը արդեն տված է։

92-ին Արցախից ավելի փոքր հատված էր մնացել, բայց այդ ժամանակ «անհնրարության» նառատիվների փոխարեն միջոցներ էին փնտրում ու արդյունքում գտան։

Արցախում կան հարյուրավոր տանկեր, հրետանային միջոցներ ու հսկայական քանակի բազմազան այլ տեխնիկա, որը այդպես էլ 44-օրյա պատերազմում չօգտագործվեց։ Գործ անող մադու համար գործիք ու միջոց միշտ էլ գտնվում են։
«Անհնարների» խմբի հաջորդ թեզը՝ թե բա պետք է ատամները սեղմած պահելով հզորանալ ու ինչ-որ պահի նոր սկսել գործել։ Ում պարզ չի, որ թուրքը մեզ բաց չի թողնելու։

Նա մեզ ճզմելու հարցում նույնիսկ մեկ օր բաց չի թղնում, և մեզ դատապարտել է ընթացքից գործելու, կամ ամբողջովին հանձնվելու։ Եթե այդպես ատամները սեղմած չգործելով սպասենք, ապա հեռու չէ Տերրակոտայի զինվորներ վերածվելու օրը։ Ալիևի հաղթանակի պուրակը մեծ համալրում կստանա։
Մենք հենց այս պահին էլ տիրապետում ենք բոլոր անհրաժեշտ Տեխնոլոգիական, Տնտեսական և Դիվանագիտական ռեսուրսներին, որպեսզի մեր գլուխը վեր պարզենք և մեր շրջապատին պարտադրենք առնվազն մեզ հետ հաշվի նստել ու արժանապատիվ բանակցություններ վարել։
Իմ պնդման հետևում կանգնած են Թվեր, Փաստեր և Նախադեպեր։
Ինչպես կասեր դասականը՝ Ճանապարհ տվեք նրանց, ովքեր հավատում են»: 

Վահրամ Մարտիրոսյան