Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Ղրիմին. Ռուսաստան

Մանրամասներ

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական ուժերը 30 ավիահարված են հասցրել և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից 39 արկ են արձակել ուկրաինական զորքերի դիրքերի և տարբեր բնակավայրերի ուղղությամբ:

Ռուսական կողմից էլ հաղորդում են ուկրաինական ուժերի հարվածների մասին: Ըստ ТАСС գործակալության՝ 13 ժամվա դադարից հետո Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Դոնեցկը: Բացի այդ, լրատվամիջոցը հաղորդում է, որ ուկրաինական ուժերը գիշերը գնդակոծել են Խերսոնի մարզի Կախովկա, Նովայա Կախովկա և այլ բնակավայրերը՝ արձակելով 28 արկ:

Հարվածներ են հասցվել նաև Ղրիմին: Թերակղզու տարբեր հատվածներում, ըստ շրջանի ղեկավար Սերգեյ Ակսենովի, ՀՕՊ համակարգերի կողմից խոցվել է 6 ԱԹՍ: Տուժածներ չկան: Իսկ Սևաստոպոլից հայտնել են վաղ առավոտյան ԱԹՍ-ների հարձակումը հետ մղելու մասին: