Ինձ համար կարևորը ՀՀ-ի լինելիությունն է․ Գևորգ Պապոյանը՝ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին

Մանրամասներ

Ցանկությունների դաշտում ես շատ մեծ ցանկություններ ունեմ ՀՀ-ի ապագայի ու տարածքների վերաբերյալ, վստահաբար ձեր պատկերացրածը ավելի փոքր ու սահմափակ է լինելու, քան իմ պատկերացրածը, բայց ես իրավունք չունեմ  ռեալ պոլիտիկից դուրս գալու, որովհետև պետք է հասկանանք՝ ինչպիսի իրավիճակ է այսօր աշխարհում։

Այս մասին լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով այն հարցին՝ ինչ կարծիք ունեն իրենք՝ Փաշինյանի թիմակիցները, այն հարցի վերաբերյալ, որ ՀՀ-ն ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը,  Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, ասաց իշխանական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

«Մեր ժողովուրդը, իշխանությունը ու քաղաքական համակարգը  պետք է ընտրություն կատարի՝ խաղաղություն, թե՞ պատերազմ, ընդ որում պատերազմ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ։ Դուք գիտեք, թե աշխարհում ինչ են մտածում արցախյան հակամարտության մասին։ Գիտեք,  թե աշխարհում ինչ են մտածում տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման մասին, այս իրավիճակում պետք է որոշում կայացնենք՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ գնում ենք նոր պատերազմի՝ դրանից բխող հետևանքներով, թե գնում ենք խաղաղության ճանապարհով, պաշտպանում ենք ՀՀ-ի անկախությունը, ինքնիշխանությունը, հայ ժողովրդի անվտանգությունը, Արցախում հայ ժողովրդի ապրելու իրավունքը, սա է կարևոր։

Մենք պետք է ընտրություն կատարենք ՝ պատերազմի և արկածախնդրության  ու խաղաղության միջև։ Մենք կարծում ենք, որ պետք է շարժվել խաղաղության օրակարգով, չկա այլ տաբերակ։ Երեկ լսում էի ընդդիմադիր պատգամավորներին, նրան ոչինչ չառաջարկեցին՝ այլ ճանապարհով գնալու վերաբերյալ,  իրենց առաջարկնեը կամ ոչնչի մասին էին,  կամ նոր պատերազմի։ Միգուցե դա նրանց ձեռք է տալիս, քանի որ իրենց նպատակը Հայաստանը կառավարելն է՝ թեկուզ երրորդ երկրի պետության կազմում, իսկ ինձ համար ամենակարևոըը ՀՀ-ի լինելիությունն է»,- ասաց իշխանական պատգամավորը։