ՊՆ․ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հայկական դիրքերի ուղղությամբ

Մանրամասներ

Ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ-ն խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Կութի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել են համապատասխան պաշտպանական և կանխարգելիչ միջոցներ: