Եկեք Բախմուտ. Պրիգոժինը դիմել է Շոյգուին

Մանրամասներ

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը խնդրել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին գալ Բախմուտ՝ գնահատելու Ուկրաինայի զինված ուժերի հաջող հակագրոհների պատճառով ստեղծված իրավիճակը։ Ռազմական ընկերության ղեկավարի կոչը Շոյգուին հրապարակել է Պրիգոժինի մամուլի ծառայությունը, գրում է ura.news-ը:

««Վագներ»-ի ծայրամասերում, որտեղ տեղակայված են ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները, հակառակորդը ձեռնարկել է մի շարք հաջող հակագրոհներ… Հաշվի առնելով ծանր օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև մարտական գործողություններում Ձեր բազմամյա փորձը՝ խնդրում եմ Ձեզ գալ Բախմուտի՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ստորաբաժանումների հսկողության տակ գտնվող տարածք և ինքնուրույն գնահատել առկա իրավիճակը», - ասել է Պրիգոժինը։

Ավելի վաղ Պրիգոժինը բազմիցս հայտարարել էր, որ ուկրաինական զորքերն արդեն սկսել են իրականացնել խոստացված հակահարձակումը։ Նա դժգոհել է նաև առաջնագծում գտնվող իր մարտիկների զինամթերքի պակասից:

ՌԴ պաշտպանության նախարարությունը մայիսի 12-ի գիշերը հերքել է Ուկրաինայի զինված ուժերի հաջող հարձակման մասին ռազմական թղթակիցների նմանատիպ հայտարարությունները՝ նշելով, որ ընդհանուր իրավիճակը վերահսկելի է։