Արևմուտքի իրական նպատակը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն է, Չինաստանի համար վտանգ ստեղծելը. Շոյգու

Մանրամասներ

Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Հյուսիսատլանտյան դաշինքի գրեթե բոլոր երկրների մարտական ներուժն ու հնարավորություններն օգտագործվում են Ռուսաստանի դեմ, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է interfax.ru-ն:

«Արևմուտքը ցույց է տվել իր նախնական պատրաստությունը Ռուսաստանի Դաշնության հետ առճակատման համար: Անմիջապես լայնածավալ պատժամիջոցներ են սահմանվել Ռուսաստանի դեմ, կազմակերպվել է զենքի մատակարարում Ուկրաինային, հետախուզական տեղեկատվություն է փոխանցվել, ռազմական խորհրդատուներ և վարձկաններ են ուղարկվել մարտական գոտի», - ասել է Շոյգուն Նյու Դելիում ՇՀԿ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ:

«Այսպիսով ներգրավված են ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր երկրների ռազմական ներուժն ու հնարավորությունները» ,- հավելել է նա։

«Այսօր Վաշինգտոնը և նրանց հանցակիցները իրականացնում են իրենց ռազմավարական ծրագիրը, որն այլ երկրներին ռազմական առճակատման հրահրելն է անընդունելի պետությունների, առաջին հերթին Ռուսաստանի և Չինաստանի հետ: Նման հանցավոր քաղաքականության հստակ հաստատումը Ուկրաինայի հակամարտությունն է։ Դրա իրական նպատակը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն է, Չինաստանի համար վտանգ ստեղծելը և իր մենաշնորհային դիրքն աշխարհում պահպանելը» ,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով՝ «դրա համար ավելի քան հինգ միլիարդ ԱՄՆ դոլար է ծախսվել 2014 թվականին Մայդանի հակասահմանադրական հեղաշրջման վրա, որը հանգեցրել է թշնամական ազգայնական ռուսատյաց ռեժիմի ձևավորմանը ՌԴ սահմաններին:

«Հաշվի առնելով Կիևի հրաժարումը մինսկյան պայմանավորվածությունների կատարումից և իրական վտանգը Դոնբասի բնակիչների համար՝ մենք որոշել ենք հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- ասել է Շոյգուն։