Եվրամիությունը լրացուցիչ 1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինայի հրատապ վերականգնման կարիքների համար։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը՝ ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով։
«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ԵՄ-ն լրացուցիչ 1 միլիարդ եվրո կհատկացնի շտապ վերականգնման կարիքների համար»,-ասել է նա:
Նա նաև ընդգծել է, որ այս պահին ընդհանուր առմամբ 411 մլրդ եվրո կպահանջվի երկրի տնտեսությունը վերականգնելու համար։
0Comments