Վստահ եմ՝ հիշվող քաղաքապետ եք լինելու. Տիգրան Ավինյանը՝ Հրաչյա Սարգսյանին

Մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի աշխատակազմի, Երևանի վարչական շրջանների ղեկավարների, աշխատակազմերի և երևանցիների անունից կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց րոպեներ առաջ հրաժարականի դիմում ներկայացրած Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

«Մենք միմյանց հետ աշխատել ենք 2018 թվականից սկսած, և Դուք այն քիչ անձանցից եք եղել, ում հետ շատ խնդիրների վերաբերյալ համակարգային լուծումների ընդհանրական  պատկերացումներ ենք ունեցել: Մենք բոլորս մեր ուրույն ձևով ենք սիրում քաղաքն ու պատկերացնում քաղաքում ստեղծված խնդիրների լուծումները:

Յուրաքանչյուրս մի քար ենք դնում մեր քաղաքի, մեր տան շենացման համար: Չնայած կարճ ժամանակով եք եղել Երևանի քաղաքապետ, բայց վստահ եմ՝ Ձեր դրած քարերն ամուր են, ու Դուք հիշվող քաղաքապետ եք լինելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նկատեց Տիգրան Ավինյանը: