Ռուսաստանը միջմայրցամաքային «Սարմատ» հրթիռի անհաջող արձակում է իրականացրել. CNN

Մանրամասներ

Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին, հայտնում է, որ նախագահ Ջո Բայդենի՝ Կիև կատարած այցի ժամանակ Ռուսաստանն իրականացրել է «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակումը, սակայն անհաջող է եղել, փոխանցում է Լրագիրը։

CNN-ի զրուցակիցները նշել են, որ Ռուսաստանը նախապես տեղեկացրել է ԱՄՆ-ին փորձարկման մասին, և Միացյալ Նահանգները դա չի դիտարկում որպես լարվածության սրման քայլ:

«Սարմատ» ծանր հրթիռի փորձարկումը, ըստ երևույթին, ձախողվել է: Ռուսաստանն արդեն հաջողությամբ փորձարկել էր այս հրթիռը, և եթե դա հաջողվեր, ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դա կընդգծեր Դաշնային խորհրդին իր ուղերձում»,- գրում է CNN-ը։