ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լքել է Ուկրաինայի մայրաքաղաք՝ ավարտելով պատմական այցը, գրում է CNN-ը:
Նշվում է, որ նա Կիև է ժամանել առավոտյան ժամը 8-ի սահմանում և հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, նախքան շրջելը Կիևի կենտրոնում և խոստանալով ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն Ուկրաինային:
Կիևում ճեպազրույցի ժամանակ Բայդենն ասել էր, որ պատերազմում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նպատակը ուկրաինական պետության լիակատար ոչնչացումն է։
«Մենք գիտենք, որ առջևում դժվար օրեր, շաբաթներ և տարիներ են սպասվում: Պուտինի նպատակը Ուկրաինան քարտեզից ջնջելն է»,- ասել է Բայդենը։
Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական արշավը ձախողվում է. նա կորցրել է սկզբանե գրաված տարածքների կեսը և մեծ մարդկային կորուստներ է կրում։
«Ռուսական տնտեսությունը անկում է ապրում, այն մեկուսացված է և դժվարությունների է բախվում»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Նախկինում Ուկրաինան թույլ էր, իսկ Արևմուտքը մասնատված էր, ասել է Բայդենը, և Պուտինը հույսը դրել է դրա վրա։
«Նա (Պուտինը – խմբ.) կարծում էր, որ մեզանից ավելի երկար կդիմանա, չեմ կարծում, որ հիմա այդպես է կարծում»,- ասել է ԱՄՆ նախագահը և ևս մեկ անգամ խոստացել աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է։
0Comments