Ռոնալդուն ազգային առաջնություններում հատել է 500 գոլի սահմանը

Մանրամասներ

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփեց իր 500-րդ գոլն առաջնությունում։ Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Ալ-Վահդայի» հետ խաղում Ռոնալդուն պոկեր է ձևակերպել։

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Ռոնալդուն։ Այս գոլը դարձավ 500-րդը ազգային առաջնություններում։ Դրանից հետո պորտուգալացին ևս երեք գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը և ազգային առաջնություններում գոլերի հաշիվը հասցրեց 503-ի։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ-Նասր» է տեղափոխվել 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո:

Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է երեք հանդիպման, որոնցում խփել է հինգ գոլ։