Մեսի. Չեմ սիրում, երբ ինձ փոխարինում են

32-ամյա Լիոնել Մեսին ընթացիկ մրցաշրջանում վնասվածքների պատճառով խաղադաշտից բացակայել է շուրջ 2 ամսով

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին հայտարարել է, որ նախընտրում է հանդիպումը սկսել պահեստայիններին նստարանից, քան փոխարինվել:

«Ես չեմ սիրում, երբ ինձ փոխարինում են: Նախընտրում եմ հանդիպումը սկսել պահեստայինների նստարանից և դուրս գալ փոխարինման, քանի որ հանդիպումների ելքը շատ դեպքերում որոշվում է վերջին պահերին»,- Մեսիի խոսքը փոխանցում է TyC Sport-ը:

Հիշեցնենք, որ 32-ամյա Լիոնել Մեսին ընթացիկ մրցաշրջանում վնասվածքների պատճառով խաղադաշտից բացակայել է շուրջ 2 ամսով: Արգենտինացի հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: