Մակրոնը կարող է Պուտինին զրկել Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի բարձրագույն կոչումից

Մանրամասներ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Պատվո լեգեոնի Մեծ Խաչի ասպետի կոչումից զրկելու հնարավորությունը, հայտնում է France-Presse-ը։

Մեծ Խաչի ասպետը Պատվո լեգեոնի բարձրագույն կոչումն է: Պուտինն այս կոչումը ստացել է 2006 թվականի սեպտեմբերին Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակից։

Մակրոնը Ռուսաստանի Դաշնության նախագահին Պատվո լեգեոնի կազմից հեռացնելու հարցը որակել է «խորհրդանշական, բայց կարևոր»։

«Ես ոչինչ չեմ բացառում… բայց այսօր ես նման որոշում չունեմ։ (Նման որոշումները) շատ իմաստներեն կրում, և ես կարծում եմ, որ պետք է ընտրել ճիշտ պահը դրանց ընդունման համար», - ուրբաթ երեկոյան ասել է Մակրոնը՝ Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ավարտին:

Պուտինն առաջին և միակ ռուսաստանցին է, որն արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի բարձրագույն կոչման։

 Հիշեցնենք, որ փետրվարի ութին Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին պարգևատրել է Պատվո լեգեոնի շքանշանով։