Երկու զինծառայող գտնվում է վերակենդանացման բաժանմունքում. Սարգսյան

Մանրամասներ

>Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը գրում է. «Խոսեցի Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Բաբայան Կարինեի հետ:

Այս պահի դրությամբ 2 զինծառայող գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ունեն շնչուղիների խորը այրվածք, դրանով էլ պայմանավորված է վիճակի ծանրությունը:

1 զինծառայող միջին ծանրության բուժումը ստանում է այրվածքային բաժանմունքում: Բուժաշխատողների կողմից արվում է ամեն հնարավորը զինծառայողների արագ ապաքինման համար:
Առողջություն տղերքին»:

Աղբյուրը` Աշոտ Սարգսյան