Պատրաստ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետաձգված հանդիպման շուտափույթ անցկացմանը. Բայրամով

Մանրամասներ

Բաքուն պատրաստ է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հետաձգված եռակողմ հանդիպման շուտափույթ անցկացմանը: Նման հայտարարությամբ է հանդես եկել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամով, հայտնում են տեղի լրատվամիջոցները:

«Վերջին օրերին մենք տեսնում ենք մանիպուլյատիվ քաղաքականություն Հայաստանի կողմից, հորդորում ենք խուսափել սխալ դիրքորոշումից։ Խաղաղության օրակարգի խթանումը միշտ եղել է Ադրբեջանի նախաձեռնությունը, և մեր բոլոր հիմնարար սկզբունքները ներկայացված են Հայաստանին», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նրա խոսքով՝ Հայաստանի հրաժարումը Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված ԱԳ նախարարների հանդիպումից բանակցային գործընթացը փակուղի է մտցրել:

«Հայաստանը մոսկովյան հանդիպման նախօրեին հրաժարվեց մասնակցել, դա նույնպես հանգեցրեց բանակցային գործընթացի փակուղու», -ասել է Բայրամովը: