Ռուսաստանն իր ստորագրած պարտավորությունը չի կատարում. Դանիել Իոաննիսյան

Մանրամասներ
ա

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի գրառումը․ «Ռուսաստանն իր ստորագրած պարտավորությունը չի կատարում. 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով Լաչինի միջանցքը` 5 կմ լայնությամբ, գտնվում է ռուսաստանյան խաղաղապահների վերահսկողության տակ։ Նույն հայտարարությամբ, որի ապահովման պատասխանատուն ևս Ռուսաստանն է, Ադրբեջանը պարտավորվել է չխոչընդոտել Արցախի կապը Լաչինի միջանցքով։

Կարծում եմ, որ բոլորիս պետք է վաղուց ակնհայտ լիներ, որ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ առաքելությունը չի կարողանում կամ չի ուզում կատարի իր հիմնական պարտականությունները։

Ամեն դեպքում, դա շատ լավ հասկացել են Բաքվում և դրա համար ամիս առ ամիս դիմում են էլ ավելի լկտի գործողությունների, ոտնձգությունների։

Այժմ պետք է իրերն անվանենք իրենց անուններով. Ռուսաստանը ստորագրված պարտավորության համաձայն պետք է բացի Լաչինի միջանցքը... Հակառակ դեպքում պետք է արձանագրենք, որ Պուտինի ստորագրությունը զրոյական (բառացիորեն զրոյական) արժեք ունի։

Հ. Գ. Միաժամանակ, Բաքուն կարողանում է արդյունավետ կերպով բլոկավորել այլ երկրների (Ֆրանսիա, ԱՄՆ) ներգրավումը որպես միջնորդ»։

Աղբյուրը` Դանիել Իոաննիսյան