ԱՄՆ-ն բանակցում է Մերձավոր Արևելքի երկրների հետ Կիևին NASAMS համակարգեր մատակարարելու համար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

«ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ միասին բանակցություններ է վարում Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ՝ NASAMS ցամաք-օդ հրթիռային համակարգեր Ուկրաինա տեղափոխելու համար», – ասել է Raytheon արտադրական ընկերության գործադիր տնօրենը Գրեգ Հեյսը, գրում է Politico-ն։

Հեյսն ասել է, որ նպատակն է երեքից վեց ամսվա ընթացքում Կիև ուղարկել հակաօդային պաշտպանության համակարգեր, այնուհետև ԱՄՆ-ը պետք է նոր NASAMS ուղարկի Մերձավոր Արևելք առաջիկա 24 ամիսների ընթացքում: Նա նշել է, որ NASAMS-ի ստեղծումը տեւում է երկու տարի, քանի որ էլեկտրոնային բաղադրիչների եւ հրթիռային շարժիչների գնումը ժամանակ է պահանջում։