Կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել են. ոստիկանություն

Մանրամասներ
ա

Օրերս տարբեր սոցիալական հարթակներում և ԶԼՄ-ներով հրապարակումներ էին եղել, որ Նոր Նորք վարչական շրջանում շների թունավորման դեպքեր են գրանցվել։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը:

Մամուլի հրապարակումներն ուսումնասիրվում էին ոստիկանության Նոր Նորքի բաժնում։

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին կոլեկտիվ դիմում է ստացվել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 8-10 շուն այգում կերել են անհայտ նյութով լցված նրբերշիկ և սատկել են։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։