Հուսով ենք՝ Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հանդիպումը կօգնի խաղաղության պայմանագրի կնքմանը․ ՌԴ ԱԳՆ

Մանրամասներ

1

Ռուսաստանն ակնկալում է, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի առաջիկա եռակողմ հանդիպումը հնարավորություն կտա շարժվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհով։ Ասել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն․

«Դեռ շատ խնդիրներ կան: Կարծում եմ՝ դրանք բոլորը կքննարկվեն, այդ թվում՝ վաղը Սոչիում կայանալիք հանդիպմանը: Հուսով ենք, որ այն ինչ-որ կերպ առաջընթաց կգրանցի մի շարք հարցերի, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհին»,- ասել է նա: