Վիդեո․ Երբեք չի քննարկվել, երբեք չի առաջարկվել․․․ Աշոտյանը նույնպես հերքում է Պուտինին

Մանրամասները՝ տեսանյութում

1

Սերժ Սարգսյանի կուսակիցը հերքում է Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարած բանակցային փաթեթը։ Այս մասին իր և Հայկ Մամիջանյանի հետ համատեղ ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Աշոտյանը հստակ հայտատարեց, որ Վլադիմիր Պուտինի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարած բանակցային փաթեթը, երբեք պաշտոնապես չի առաջարկվել Հայաստանին։

«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Վլադիմիր Պուտինի հնչեցրած բանաձեւը երբեք չի քննարկվել Հայաստանի հետ, պաշտոնապես չի առաջարկվել Հայաստանին, երբեք չի եղել քննարկման առարկա Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասաց Աշոտյանը։

Հիշեցնենք, որ երեկոյան՝ Հանրային հեռուստաընկերության եթերում Էդմոն Մարուքյանը նույպես հերքել է ՌԴ նախագահ Պուտինին՝ հայտարարելով, որ չկա վաշինգթոնյան նախագիծ, ինչի մասին օրերս հայտնել էր ՌԴ նախագահը՝ նշելով, որ կա երկու նախագիծ՝ վաշինգթոնյան և ռուսական, որ վաշինգթոնյանը վատն է, ռուսականը՝ լավը»։

Մանրամասները՝ տեսանյութում