Չկա վաշինգթոնյան նախագիծ. Մարուքյանը հերքում է Պուտինին. VIDEO

Մանրամասներ

«Չկա վաշինգթոնյան նախագիծ: Մամուլում ասվում է, որ կա երկու նախագիծ՝ վաշինգթոնյան և ռուսական, որ վաշինգթոնյանը վատն է, ռուսականը՝ լավը»,- Հանրայինի եթերում ասել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Կա Ադրբեջանի խաղաղության պայմանագրի նախագիծ, որը փոխանցվել է հայկական կողմին, որի վրա հայկական կողմն աշխատել է, աշխատանքներն ավարտված են կարելի է ասել, որի վերաբերյալ ապագա հանդիպման ժամանակ կլինի քննարկում՝ հայկական կողմն իր առաջարկները կներկայացնի»,- հավելել է նա:

«Գոյություն ունի Ադրբեջանի նախագիծ, գոյություն ունի ռուսական առաջարկությունների նախագիծ. վերջինի վերաբերյալ վարչապետն այսօր արձագանքել է»,- շարունակել է Մարուքյանը: