Մեր պատասխանը հայելային կլինի. Պուտինը՝ ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրի կասեցման մասին

Այս խնդրի շուրջ ոչ մի բանակցություն չնախաձեռնել
պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կնքված «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրին Ռուսաստանի մասնակցության կասեցման մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Մեր պատասխանը հայելային կլինի: Ամերիկացի գործընկերները հայտարարել են այն մասին, որ իրենք կասեցնում են իրենց մասնակցությունը պայմանագրին, մենք էլ ենք կասեցնում»,- ասել է Պուտինը ՌԴ արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը:

Նա նաև հանձնարարել է դադարեցնել պայմանագրի պահպանման հարցով բանակցություններ նախաձեռնելու փորձերը:

«Բանակցությունների համար դռները բաց են: Միևնույն ժամանակ խնդրում եմ 2 գերատեսչություններին այս խնդրի շուրջ ոչ մի բանակցություն չնախաձեռնել»,- ասել է նա: