Ողբերգական վթար՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին․ 11-ամյա ուղևորը մահացել է

Մանրամասներ
ա

Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր M3 ճանապարհի 84-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-2106»-ի 11-ամյա ուղևոր Ղազարիկ Խաչատրյանը մահացել է, իսկ «ՎԱԶ-2106»-ի 52-ամյա վարորդը, «Նիսանի» 25-ամյա վարորդը և 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն` հայտնում է Ոստիկանությունը։