Լեհաստանի Սենատը Ռուսաստանը ճանաչել է որպես «ահաբեկչական պետություն»

Մանրամասներ
ա

Սենատորները միաձայն կողմ են քվեարկել դրան. «ռուսական ագրեսիայի պայմաններում ընդդիմության և իշխանությունների միջև տարաձայնություններ չկան», – ասվում է Սենատի կայքում։

Նրանք դատապարտել են Ռուսաստանի «կայսերական քաղաքականությունը» և հայտարարել, որ Լեհաստանը միանշանակ ուկրաինական կողմում է և կշարունակի օգնել ինչպես Ուկրաինայի իշխանություններին, այնպես էլ իր տարածքում գտնվող փախստականներին։

Ավելի վաղ Բալթյան երկրները Ռուսաստանը ճանաչել էին որպես «ահաբեկչական պետություն»։