Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է

Մանրամասներ

1

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, կազմել է 402.33  դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.68 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 395.09 դրամ (աճել է 2.24 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 454.79 դրամ (աճել է 6.52 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.59 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Երևանյան բանկերում դոլարը գնվում է 400-403 դրամով, վաճառվում է 406-414 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 382-394 դրամով, վաճառվում է 398-411 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 5.54-6.30 դրամով, վաճառվում է 6.60-6.92 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 402-403 դրամով, վաճառվում՝ 407 դրամով:

Եվրոն գնվում է 391-395 դրամով, վաճառվում է 399-400 դրամով:

Ռուբլին գնվում է 6.25-6.30 դրամով, վաճառվում է 6.40-6.43 դրամով: