Եթե Հայաստանը պատրաստ լինի, պատրաստ կլինենք այս ձևաչափը սկսել թեկուզ այսօր. Ալիև

Մանրամասներ

1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ մամուլի համար համատեղ հայտարարության ժամանակ ասել է, որ հնարավորություն կա խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև, գրում է minval.az-ը:

«Ղարաբաղյան պատերազմից հետո նոր իրավիճակ է ստեղծվել: Ես Վրաստանի վարչապետին տեղեկացրել եմ Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների մասին և կարծում ենք, որ այս հակամարտության լուծումը պահանջում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրում։

Մենք Հայաստանի հետ արդեն կիսվել ենք հինգ հիմնարար սկզբունքներով, և հուսով ենք, որ Հայաստանը քաղաքական կամք կցուցաբերի, խաղաղ բանակցություններ կսկսի և խաղաղության պայմանագիր կստորագրի Ադրբեջանի հետ։ Եթե դա տեղի ունենա, Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի և համագործակցության նոր հնարավորություններ կհայտնվեն։

Այսօր մենք նաև հնարավորություն ունենք խորհրդակցություններ անցկացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի միջև, եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք պատրաստ կլինենք սկսել այս ձևաչափը թեկուզ այսօր»,- ասել է Ալիևը: