Նյու Յորքի աճուրդում ներկայացվել է 552 կարատանոց ադամանդ

Իր չափերով եւ ձեւով քարը հիշեցնում է հավի ձու

Նյու Յորքյան աճուրդում ցուցադրել են Հյուսիսային Ամերիկայում երբեւիցե հայտնաբերված ամենամեծ ադամանդը, հաղորդում է MIGnews-ը՝ վկայակոչելով CBC.ca պորտալին:

552 կարատանոց զարմանալի դեղին թանկարժեք քարը գտել են Կանադայում՝ Դյավիկի քարհանքում, անցած աշնանը: Հազվագյուտ միներալը գտնվել է Հյուսիսիային Բեւեռային շրջանից 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ադամանդի հանքավայրում: Իր չափերով եւ ձեւով քարը հիշեցնում է հավի ձու: