Վերա Բրեժնևայից ցանկանում են «խլել» ազգանունը

Մանրամասներ

1

Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր ռուսական էստրադային երգչուհի Վերա Բրեժնեւան երկու քարի արանքում է հայտնվել: Այս մասին գրում է Экспресс Газета-ն և հավելում․ 

Գաղտնիք չէ, որ երգչուհին, հակառակ ուկրաինական ծագմանը, կարիերան ստեղծել է Ռուսաստանում եւ ամեն կերպ ընդգծել, որ ուկրաինացի երգչուհի չէ: Կոստանդին Մելաձեի 40 ամյա կինը սակայն, փետրվարի վերջ լքել է Ռուսաստանի Դաշնությունը՝ նշելով, որ չի ցանկանում առնչություն ունենալ այդ երկրի հետ, ինչին ի պատասխան, Պետդումայի նախկին պատգամավոր Ռոման Խուդյակովը պահանջել է արտիստուհուն զրկել ազգանունից: Նա նշել է, որ Վերան անարգում է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարի հիշատակը:

«Ինձ զզվանք են պատճառում «Վերա Բրեժնեւային կքննեն՝ ծայրահեղականության համար» գրությամբ վերնագրերը։ Նա Բրեժնեւ չէ, եվ երբեք չի եղել: Եվ նա ոչ մի կապ չունի հրաշալի եւ ամենաբարի մարդու՝ Լեոնիդ Իլյիչ Բրեժնեւի հետ, ում կառավարման շրջանը ժողովուրդը մեծ կարոտով է հիշում։ Ծայրահեղականության հարցում կքննեն Վերա Վիկտորովնա Գալուշկային»,- մատնանշել է քաղաքական գործիչը։

Պատգամավորը կարծում է, որ «Վիա Գրա» խմբի նախկին սոլիստը շատ խոհուն աղջիկ է, քանի որ պաշտոնապես նա կրում է նախկին ամուսնու՝ գործարար Միխայիլ Կիպելմանի ազգանունը, ով մեծ ներդրում է ունեցել նրա կարիերայի առաջխաղացման հարցում: Նախկին պատգամավորը կարծում է, որ երգչուհին չպետք է կեղտոտի Բրեժնեւի անունը: