Եթե էտքան ուժ ունեք կյանքին վերջ տալու, ինչի՞ էտքան ուժ չեք գտնում ապրելու էս կյանքը. գերեզմանափոսից ելք չկա

Մանրամասներ

Սովորաբար ինքնասպանության կես ճանապարհին մարդիկ հասկանում են, որ իրականում ամեն իրավիճակից էլ ելք կա, բայց շատ հաճախ արդեն ուշ ա լինում: Ախր, եթե էտքան ուժ ունեք կյանքին վերջ տալու, ինչի՞ էտքան ուժ չեք գտնում ապրելու էս կյանքը:

Էս աշնանային դեպրեսիվ օրերին ավելի հաճախ խոսեք ձեր ընկերների, հարազատների, երեխաների հետ: Չգիտեք, թե ում մտքին այդ պահին ինչ կա: Բայց մի հուսադրող խոսքը, մի ակնթարթ արժանացրած ուշադրությունը շատ բան կարա փոխի:

Նայեք կյանքի, ապրելու համար պայքարող նորածիններին, հիվանդ երեխաներին, մեկ օր ավել ապրելու համար մի բուռ դեղ խմող տարեցներին ու հավատացեք, որ իրականում կյանքը շատ քաղցր բան ա: Պետք չի այն ընդհատել ժամանակից շուտ: Ամեն իրավիճակից էլ ելք կա: Միայն գերեզմանափոսից ա, որ ելք չկա:

Առողջ եղեք: Ապրեք: