Հրապարակվել է Թոմ Հենքսի մասնակցությամբ «Օտտո անունով տղամարդը» կատակերգության թրեյլերը. VIDEO

Մանրամասներ
ա

Sony Pictures-ը հրապարակել է «Օտտո անունով տղամարդը» (A Man Called Otto) ֆիլմի առաջին թրեյլերը, որն, ըստ news.am-ի, շվեդական վեպի եւ Ove's Second Life ֆիլմի ռիմեյքն է: Անգլալեզու ֆիլմի էկրանավորման մեջ գլխավոր դերը խաղացել է կրկնակի օսկարակիր Թոմ Հենքսը։

Ֆիլմի սյուժեն զարգանում է տարեց եւ գռեհիկ ամուրի Օտտոյի շուրջ: Կորցնելով կյանքի իմաստը՝ նա ավելի ու ավելի է մտածում մահվան մասին։ Այնուամենայնիվ, ճակատագիրն ունի իր ծրագրերը. հերոսը ստիպված է վերանայել իր սովորությունները եւ բաց լինել փոփոխությունների համար՝ հանձինս նոր հարեւանների ընկերներ գտնելով:

Նոր ֆիլմի ռեժիսորը Մարկ Ֆորսթերն է: Սցենարը մշակել է «Օսկարի» հավակնորդ Դեյվիդ Մեգին: «Օտտո անունով տղամարդը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 25-ին: Ռուսաստանում պրեմիերա չի նախատեսվում՝ Sony-ի շուկայից դուրս գալու պատճառով։