Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականը կալանավորվել է

Մանրամասներ
ա

Դատարանը կալանավորեց նաև դատավոր Արուսյակ Ալեքսանյանի օգնականին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է դատավորի պաշտպան Երեմ Սարգսյանը։

«Իհարկե նախկինում այս աստիճանի երբեք չէին հասնում, կային չգրված սահմանափակումներ՝ աղջիկների, կանանց մասով, նույն տանից երկու հոգու մասով և այլն, առավել ևս, որ դատավորի օգնականին կալանավորելու բացարձակապես որևէ հիմք չկա, սակայն ակնհայտորեն ցանկանում են այս ճնշման միջոցով ցանկալի ցուցմունք ստանալ և ազատ արձակել, որպեսզի փրկեն խարխլված քրեական գործը։

Իսկ հիմա ամենակարևորը՝ առաջին իսկ փորձից կռահեք, թե Աջափնյակ 1 նստավայրում ում են տվել այդ դատավորի օգնականի կալանքի միջնորդության քննարկումը և ով է նրան կալանավորել։
Լրացում լրագրողների համար-այս հարցով բազմաթիվ զանգերից ելնելով տեղեկացնում եմ, որ պաշտպանը ես չեմ»,-գրել է փաստաբանը։